![](/wp-content/themes/yootheme/cache/ad/bbc627e9829688c70d15f29954deb6c6-ad26f01f.jpeg)
ԼՈԳԻՍՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Best Fruit Logistic Center
![](/wp-content/themes/yootheme/cache/13/bb5dcd875d4d40d151dcb2672f27137f-1353c094.jpeg)
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄԹԵՐՈՒՄ
Best Fruit Logistic Center
![](/wp-content/themes/yootheme/cache/1b/6f178d2c1bb040c63e8b445aa909ddcb-1b826800.jpeg)
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Best Fruit Logistic Center
![](/wp-content/themes/yootheme/cache/a3/f99687dd719c4e8bc6a39e946c3d9ef7-a31450c9.jpeg)
ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Best Fruit Logistic Center
![](/wp-content/themes/yootheme/cache/21/Untitled-1-217b67e3.jpeg)
ՎԱՐՁՈՒՅԹ
Մենք առաջարկում ենք
Գլխավոր
ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ ԼՈԳԻՍՏԻԿՍ ՑԵՆՏՐ ՍՊԸ
Կազմակերպությունը հիմնադրվելով 2018թ․՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ շարունակական աճ է գրանցել։ Հիմնական ծառայություններին զուգահեռ, մեր հաճախորդները օգտվում են նաև որակյալ սպասարկման առավելություններից՝
- Արագ արձագանք – արագ պատասխան հաճախորդի ցանկացած հարցմանը:
- Ամենօրյա հաշվետվություններ – հաճախորդներին տրամադրվում է ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն:
- Ճկուն գնային քաղաքականություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
Ձեր բեռների փոխադրման ամբողջ ընթացքը միշտ կարող եք վստահել մեր փորձառու մասնագետների թիմին, որոնք լավագույնն են իրենց ոլորտում:
Առաքելություն
Մեր առաքելությունն է տրամադրել բեռնափոխադրման խնդիրների լավագույն լուծումներն ու ծառայությունները: Մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունները՝ գտնելով նոր համագործակցության ուղիներ, որպեսզի լիովին բավարարենք մեր հավատարիմ հաճախորդների կարիքներն ու ներգրավենք նորերին:
Տեսլական
«Բեստ Ֆրուիտ»-ը հիմնադրվել է 2018 թվականին Երևանում՝ արտահանման և ներմուծման շուկաներում հիմնական շարժիչ ուժ դառնալու տեսլականով: Հիմնադրման առաջին օրերից մեր ռազմավարությունը կառուցվել է մասնագիտական և անհատականացված ծառայությունների տրամադրման շուրջ: Մենք փորձում ենք պահպանել ծառայությունների արժեքի և առաքման ժամկետի ճիշտ հարաբերությանը։ Ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս՝ մենք կարող ենք լինել Ձեր ուղեկիցը միջազգային բեռնափոխադրումների շուկայում։
Ընկերությունն իրականացնում է գյուղմթերքի արտահանում և դրանով իսկ աջակից է լինում հայկական գյուղմթերքի տարածմանն ու ճանաչմանն ամբողջ աշխարհով:
«ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ» ընկերությունը ձգտում է հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության և սիրով հրավիրում է գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր անձանց փոխշահավետ համագործակցության:
«Բեստ Ֆրուիտ» Լոգիստիկս Ցենտր բեռնափոխադրող և մթերող ընկերություն: