Կազմակերպությունը հիմնադրվելով 2018թ․՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ շարունակական աճ է գրանցել։ Հիմնական ծառայություններին զուգահեռ, մեր հաճախորդները օգտվում են նաև որակյալ սպասարկման առավելություններից՝
Ձեր բեռների փոխադրման ամբողջ ընթացքը միշտ կարող եք վստահել մեր փորձառու մասնագետների թիմին, որոնք լավագույնն են իրենց ոլորտում:
Մեր առաքելությունն է տրամադրել բեռնափոխադրման խնդիրների լավագույն լուծումներն ու ծառայությունները: Մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունները՝ գտնելով նոր համագործակցության ուղիներ, որպեսզի լիովին բավարարենք մեր հավատարիմ հաճախորդների կարիքներն ու ներգրավենք նորերին:
«Բեստ Ֆրուիտ»-ը հիմնադրվել է 2018 թվականին Երևանում՝ արտահանման և ներմուծման շուկաներում հիմնական շարժիչ ուժ դառնալու տեսլականով: Հիմնադրման առաջին օրերից մեր ռազմավարությունը կառուցվել է մասնագիտական և անհատականացված ծառայությունների տրամադրման շուրջ: Մենք փորձում ենք պահպանել ծառայությունների արժեքի և առաքման ժամկետի ճիշտ հարաբերությանը։ Ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս՝ մենք կարող ենք լինել Ձեր ուղեկիցը միջազգային բեռնափոխադրումների շուկայում։
Ընկերությունն իրականացնում է գյուղմթերքի արտահանում և դրանով իսկ աջակից է լինում հայկական գյուղմթերքի տարածմանն ու ճանաչմանն ամբողջ աշխարհով:
«ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ» ընկերությունը ձգտում է հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության և սիրով հրավիրում է գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր անձանց փոխշահավետ համագործակցության:
«Բեստ Ֆրուիտ» Լոգիստիկս Ցենտր բեռնափոխադրող և մթերող ընկերություն: