ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄԹԵՐՈՒՄ
ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ ԼՈԳԻՍՏԻԿՍ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ի մթերման կենտրոնը միրգ և բանջարեղեն մշակող ֆերմերներին տրամադրում է մթերման, տեսակավորման և պահեստավորման ծառայություններ: Կենտրոնի առանձին սառնարանային տնտեսությունը գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին հնարավորություն է տալիս արտադրել ավելի լավ, ավելի շատ ապրանքներ և պահել դրանք ավելի երկար:
Մթերման կենտրոնը գտնվում է Երևանում. շատ հաճախ գյուղացին կանգնում է փաստի առաջ, քանի որ բերքը քաղաք հասցնելը ծախսեր է պահանջում: Մեր կենտրոնի հետ համագործակցող գյուղացիներն ազատված են այս հոգսից, քանի որ մենք մթերումներն իրականացնում ենք անմիջապես այգիներից, առանց միջնորդների, մեր տրամադրած արկղերով և մեր ընկերության մեքենաներով:
Կենտրոնի ղեկավարությունը հույս է հայտնում, որ գյուղացիների միավորմամբ և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի միրգը շուտով ավելի մեծ ծավալներով կհայտնվի արտերկրի շուկաներում:
- Հանդիպում գյուղատնտեսի հետ
- Պայմանագրի կնքում
- Արկղերի և մեքենայի տրամադրում
- Վճարումն իրականցվում է տեղում