Skip to main content

ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄԹԵՐՈՒՄ

ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ ԼՈԳԻՍՏԻԿՍ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ի մթերման կենտրոնը միրգ և բանջարեղեն մշակող ֆերմերներին տրամադրում է մթերման, տեսակավորման և  պահեստավորման ծառայություններ: Կենտրոնի առանձին սառնարանային տնտեսությունը գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին հնարավորություն է տալիս արտադրել ավելի լավ, ավելի շատ ապրանքներ և պահել դրանք ավելի երկար:        

Մթերման կենտրոնը գտնվում է Երևանում. շատ հաճախ գյուղացին կանգնում է փաստի առաջ, քանի որ բերքը քաղաք հասցնելը ծախսեր է պահանջում: Մեր կենտրոնի հետ համագործակցող գյուղացիներն ազատված են այս հոգսից, քանի որ մենք մթերումներն իրականացնում ենք անմիջապես այգիներից, առանց միջնորդների, մեր տրամադրած արկղերով և մեր ընկերության մեքենաներով:

Կենտրոնի ղեկավարությունը հույս է հայտնում, որ գյուղացիների միավորմամբ և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի միրգը շուտով ավելի մեծ ծավալներով կհայտնվի արտերկրի շուկաներում:

  • Հանդիպում գյուղատնտեսի հետ
  • Պայմանագրի կնքում
  • Արկղերի և մեքենայի տրամադրում
  • Վճարումն իրականցվում է տեղում 
Designed by Hakob Jaghatspanyan Copyright © Arman-Oil LLC 2018