Skip to main content

Ինկոթերմս 2010

Ինկոթերմսն իրենից ներկայացնում է միջազգային առևտրային հարաբերությունները կարգավորող տերմինների ամբողջություն: Միջազգային առևտրային տերմիններ ասելով հասկանում ենք միջազգային առք ու վաճառքի  պայմանագրերի ստանդարտ պայմաններ: Այս պայմանները սահմանում են առևտրային գործարքի կողմերի պարտականություններն,  կարգավորում են բեռի սեփականության իրավունքի, բեռի վնասման, սխալ փաստաթղթային ձևակերպումների հետ կապված պատասխանատվության  փոխանցման գործընթացները և այլն:

Առաջին Ինկոթերմսը հրապարակվել է 1936թ: Մինչ օրս միջազգային առևտրի մասնագետներն իրավաբանների հետ միասին անընդհատ փոփոխությունների են ենթարկում այն:

Ինկոթերմս 2010-ը ներառում է  հետևյալ  տերմինները՝

  • EXW

     

    «Գործարանից» տերմինը նշանակում է, որ Վաճառողի պարտավորությունները համարվում են ավարտված, երբ նա ապրանքը տրամադրում է Գնորդին իր ձեռնարկությունում կամ այլ նշված վայրում/օրինակ. գործարանում, ֆաբրիկայում, պահեստում և այլն/: Վաճառողը պատասխանատու չէ ապրանքը տրանսպորտային միջոցի վրա բարձելու և ապրանքի արտահանման մաքսազերծման համար:

    Այսպիսով, նշված տերմինը Վաճառողի պարտականությունները հասցնում է նվազագույնի, իսկ գնորդը պետք է հոգա Վաճառողի ձեռնարկությունից մինչև նշանավայրը ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը:

    Սակայն Վաճառողի և Գնորդի միջև եղած նախնական պայմանավորվածության համաձայն /պայմանագրին կից հավելվածի տեսքով/ ապրանքի բարձման ծախսերը կարող է կատարել Վաճառողը:

    Այս տերմինը չի կիրառվում, երբ Գնորդը ի վիճակի չէ ուղղակի կամ անուղղակի կերպով կատարել արտահանման համար մաքսային ձևակերպումները: Տվյալ պարագայում գործում է FCA պայմանը:

  • FCA

     

    «Մինչև բեռնափոխադրողի մոտ» տերմինը նշանակում է, որ Վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև Գնորդի նշած վայրը՝ նրա Բեռնափոխադրողին: Եթե ապրանքը տրամադրվում է Վաճառողի տարածքում, ապա Վաճառողը պատասխանատու է ապրանքի բարձման համար: Եթե ապրանքը տրամադրվում է մեկ այլ վայրում, ապա Վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բարձման համար:

    Նշված տերմինը կիրառվում է տրանսպորտային տարբեր միջոցներով բեռնափոխադրումների ժամանակ, ներառյալ խառը: «Բերնափոխադրող» կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով, կամ էլ խառը փոխադրումով:

    Եթե Գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում Բեռնափոխոդրող, ապա Վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից:

  • FAS

     

    «Մինչև նավի կողքը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը ավարտել է իր պարտավորությունը ապրանքը նշված նավահանգստում նավամատույցում կամ լիխտերի վրա նավակողի երկայնքով դնելու պահից: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը իր վրա է վերցնում Գնորդը: FAS-ի պայմանով Վաճառողը պարտավոր է իրականացնել ապրանքի արտասահման համար մաքսազերծումը:

    FAS-ը գործում է միայն ծովային և ներքին ջրային ճանապարհով փոխադրումների ժամանակ:

  • FOB

     

    «Մինչև նավի վրա» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը, երբ ապրանքը դրվել է նավի վրա նշված նավահանգստում: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած Գնորդն իր վրա է վերցնում ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը: FOB-ի պայմանով ապրանքի արտահանման համար մաքսազերծման պարտավորությունը դրվում է Վաճառողի վրա:

    Տվյալ տերմինը գործում է ծովային և ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, ապա պետք է գործել FCA պայմանով:

  • CFR

     

    «Արժեքն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստը փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդի:

    CFR պայմանով՝ ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը դրվում են Վաճառողի վրա:

    Տվյալ տերմինը կիրառվում է ապրանքի ծովային ու ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, ապա այդ դեպքում կիրառվում է CPT տերմինը:

  • CIF 

    «Արժեքը, ապահովագրումն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը ապրանքը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստ փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդին:

    CIF պայմանով՝ Վաճառողի վրա է դրվում ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը:

    Տվյալ տերմինը կիրառվում է ապրանքի ծովային և ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, այդ դեպքում կիրառվում է CIP տերմինը:

  • CIP

     

    «Փոխադրումը և ապահովագրումը վճարած է մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը: Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքը նման պայմանով տեղ հասցնելու ռիսկերը կամ լրացուցիչ այլ ծախսերը: CIP պայմանով՝ Վաճառողի վրա է դրվում նաև բեռնափոխադրման ընթացքում ապրանքի փչացման, կորստի ռիսկերից ապահովագրման պարտավորությունը՝ հօգուտ Գնորդի:

    «Բեռնափոխադրող» կարող է կոչվել յուրաքանչյուր անձ, ով համաձայն բեռնափոխադրման պայմանագրի իր վրա է վերցնում երկաթգծով, ավտոմեքենայով, օդային, ծովային և ներքին ջրային, ինչպես նաև խառը բեռնափոխադրման կամ էլ վերջինս կազմակերպման պարտավորությունը:

    Տվյալ տերմինը կիրառվում է բեռնափոխադրման տրանսպորտային ցանկացած տեսակի դեպքում, ներառյալ խառը:

  • CPT

     

    «Փոխադրումը վճարած մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը:

    Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքի կորստի և փչացման ռիսկերը, ինչպես նաև ապրանքը Բեռնափոխադրողին հանձնելուց հետո առաջացած այլ ծախսեր:

    «Բեռնափոխադրող» կարող է կոչվել յուրաքանչյուր անձ, ով համաձայն բեռնափոխադրման պայմանագրի իր վրա է վերցնում երկաթգծով, ավտոմեքենայով, օդային ծովային և ներքին ջրային կամ էլ խառը բեռափոխադրման և վերջինս կազմակերպման պարտավորությունները:

    CPT պայմանով Վաճառողի վրա է դրվում ապրանքի արտահանման համար մաքսազերծման պարտավորությունը:

    Տվյալ տերմինը կիրառվում է բեռնափոխադրման տրանսպորտային ցանկացած տեսակի դեպքում, ներառյալ խառը:

  • DAT

     

    Նոր տերմին է:  Կարող է օգտագործվել  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով փոխադրումների ժամանակ և նշանակում է վաճառողի պարտականությունները համարվում են կատարված, երբ նա հասցնում է տրանսպորտային միջոցից բեռնաթափված բեռը նախապես որոշված տերմինալ:

    Տերմինալ ասվածի տակ հասկացվում է ցանկացած վայր (ավիա, ավտոր, երկաթգծային տերմինալներ, պահեստներ և այլն): Վաճառողը կրում է ողջ ռիսկերը կապված բեռի առաքման և  տերմինալում դրա բեռնաթափման հետ: Վաճառողը պարտավոր է իրականացնել բոլոր մաքսային ձևակերպումները և հոգալ ներմուծման հետ կապված բոլոր տուգանքները:

  • DAP

     

    Այս տերմինը նշանակում է, որ առաքումը համարվում է արված, երբ վաճառողը բեռնաթափման պատրաստ բեռըփոխադրող տրանսպորտային  միջոցով հանձնում է գնորդին նախապես նշանակված վայրում: Վաճառողը կրում է փոխադրման հետ կապված բոլոր ռիսկերը մինչ առաքման վայր:

       Գործարքի կողմերին խորհուրդ է տրվում ուշադիր լինել պայմաններ կապելուց և առավել հստակ ձևակերպել առաքման վայրը, քանի որ մինչ այդ բոլոր ռիսկերը կրում է վաճառողը: Վաճառողներին խորհուրդ է տրվում կնքել փոխադրման այնպիսի պայմանագրեր, որտեղ այս կետերը հստակ նշված կլինեն: Օրինակ, եթե Վաճառողը պարտավորվում է ապահով բեռնաթափման ծախսերը, ապա նա իրավունք չունի գնորդից նման ծախսերի փոխհատուցում պահանջել, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

     DAP տերմինը վաճառողից պահանջում է ապահով արտահանման բոլոր մաքսային ձևակերպումները եթե այդպիսիք կան: Բայց վաճառողը պարտավոր չէ ապահով ներմուծման հետ մաքսային ձևակերպումները, մուծել ներմուծման հետ կապված տուգանքներ կամ ապահովել այլ մաքսային ձևակերպումներ: Եթե կողմերը ցանկանում են այս պատասխանատվությունը թողնել վաճառողի վրա նախընտրելի կիրառել DDP տերմինը:

  • DDP

     

    «Տեղ հասցրած, մաքսը վճարած» տերմինը նշանակում է, որ Վաճառողը նշանավայրում Գնորդին տրամադրում է ներմուծման համար մաքսազերծած և տրանսպորտային միջոցից չբեռնաթափված ապրանքը:

    Վաճառողը պարտավոր է իր վրա վերցնել ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ ներմուծող երկրի տուրքերը /որտեղ դա պահանջվում է/: «Տուրք» բառը այստեղ նշանակում է մաքսազերծումն իրականացնելու պարտավորությունները և ռիսկերը, ինչպես նաև մաքսային ձևակերպումների, տուրքերի, հարկերի և այլ գանձումների վճարումները:

    Այն դեպքում, երբ EXW պայմանը Վաճառողի վրա է դնում նվազագույն պարտավորություններ, DDP պայմանը Վաճառողի վրա է դնում առավելագույն պարտավորություններ: Տվյալ տերմինը չի կիրառվում, եթե վաճառողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող ապահովել ապրանքի ներմուծման արտոնագիր:

    Եթե կողմերը ցանկանում են, որ Գնորդն իր վրա վերցնի ապրանքի ներմուծման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, այս դեպքում կիրառվում է DDU տերմինը:

    Տվյալ տերմինը կիրառվում է անկախ տրանսպորտային միջոցից: Սակայն, երբ առաքումն իրականացվում է նշված նավահանգստում մինչև նավի վրա կամ նավամատույցին՝ կիրառվում են DES կամ DEQ տերմինները:

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © Arman-Oil LLC 2018