ԼՈԳԻՍՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Թիմային աշխատանքի շնորհիվ «ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ ԼՈԳԻՍՏԻԿՍ ՑԵՆՏՐ» արագ, արդյունավետ և մատչելի գներով կարող է կազմակերպել տարբեր բեռնափոխադրումներ ցանկացած հեռավորության վրա:

Պատասխանատվությունը և պրոֆեսիոնալիզմն այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են մեր աշխատակազմին:

Առանձնահատուկ կարևորություն է տրվում վարորդների կարգապահությանը բեռնափոխադրումներ իրականացնելու ընթացքում: «ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ ԼՈԳԻՍՏԻԿՍ ՑԵՆՏՐ»-ում աշխատում են փորձառու վարորդներ, ինչն ապահովում է ծառայությունների որակն ու հուսալիությունը:

Բեռնափոխադրման ողջ պրոցեսի ընթացքում իրականացվում է մշտական հսկողություն բեռի շարժի նկատմամբ՝ հնարավորություն ընձեռելով տեղեկություն ստանալ բեռի կարգավիճակի և գտնվելու վայրի մասին:

«ԲԵՍՏ ՖՌՈՒԻՏ ԼՈԳԻՍՏԻԿՍ ՑԵՆՏՐ» ընկերությունը միշտ ձգտում է նորանոր ձեռքբերումների: Մենք իրականացնում ենք բեռնափոխադրումներ՝ զարգանալով ժամանակի ընթացքին զուգահեռ և համապատասխանելով բոլոր միջազգային ստանդարտներին:

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © Arman-Oil LLC 2018