Մեր մասին
Մեր առավելություններն են.
- Բեռնափոխադրումներն իրականացնում ենք Volvo մակնիշի նոր սերնդի մեքենաներով և սառնարանային կցորդներով՝ երաշխավորելով անվտանգ բեռնափոխադրում:
- Բեռնափոխադրումների աշխարհագրական լայն ցանց
- CRM համակարգի առկայություն
ՀՀ տրանսպորտի ոլորտում առաջինը ներդրվեց հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգը՝
- անհատական սպասարկում` ըստ հաճախորդի նախապատվության, բեռնափոխադրումների անհատական սխեմաների մշակում,
- մրցունակ սակագներ,
- տարբեր ծավալի, կշռի և ցանկացած դասի բեռների փոխադրում` սկսած շուտ փչացող սննդամթերքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռները,
- երթուղու ընթացքում ցանկացած ժամանակ բեռի շարժին հետևելու արբանյակային տեղորոշման GPS համակարգի կիրառում,
- բեռնատար ավտոմեքենաներում ջերմասենսորների առկայություն, որն արձանագրում է տվյալ բեռի փոխադրման համար սահմանված ջերմաստիճանը,
- բեռի լրացուցիչ ապահովագրում` բարձրարժեք և հույժ կարևոր փոխադրումները ռիսկերից պաշտպանելու նպատակով,
- բեռնափոխադրման ընթացքում վստահված կառավարչի կողմից բեռ փոխադրողի, ուղարկողի և ստացողի միջև «կապի մեկ կետ» ծառայության մատուցում:
Ընկերությունը գտնվում է Արշակունյաց 71 հասցեում՝ ընդհանուր 8000 տարածքով, որից 1200-ը զբաղեցնում են սառնարանային պահեստները՝ համալրված բոլոր սարքավորումներով, որն էլ հնարավորություն է տալիս պահպանել գյուղ. մթերքը: